Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է 9000 դոլար գրավի դիմաց ազատ արձակել պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին` ընդունելով նրա փաստաբանի միջնորդությունը: Մի քանի օր առաջ դատարանը Օկրուաշվիլիին անմեղ էր ճանաչել փողերի լվացման մեջ հարուցված մեղադրանքում, այժմ պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է զինված խմբավորումների ստեղծման և պետական հեղաշրջման փորձի մեջ: